Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոն Առաջին ալիքի եթերում

Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոն Առաջին ալիքի եթերում

ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգիչ, երգահան Արթուր Գրիգորյանի հեղինակային «Երեկ, այսօր եւ …» խորագիրը կրող համերգը կհեռարձակվի Առաջին ալիքի եթերում ապրիլի 9-ին՝ ժամը 19:15-ին:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած համերգի ընթացքում ներկայացվել են սիրված ու ճանաչված արվեստագետի ստեղծագործական կյանքի ընթացքում գրված երգերը նորովի եւ նոր շնչով:

Հայաստանի պետական երիտասարդական եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբերի նվագակցությամբ՝ համերգի ընթացքում ելույթ են ունեցել սիրված երգիչներ եւ Հայաստանի երգի պետական թատրոնի տարբեր սերունդների սաները՝ Ինգա եւ Անուշ Արշակյանները, Էրիկը, Արամոն, Արթուր Իսպիրյանը, Արսեն Սաֆարյանը, Էմմա Ասատրյանը, Մերի Մնջոյանը, Մարտա Կիրակոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, փոքրիկ Միշան: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում