ՄՄարիա Գաբրիելյան

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը Երևանում է

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը Երևանում է

Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը (թոշակի անցած), որը ղեկավարել է մեր դեսպանությունը 2001-2004 թթ.: Այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Ուրախալի է, որ նա այստեղ է, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 30-րդ տարեդարձը, և մենք էլ նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին:

Դեսպան Օրդվեյը ցանկանում է տեղում տեսնել մեր գործընկերության երեք տասնամյակների պտուղները և շփվել նախկին գործընկերների ու վաղեմի բարեկամների հետ»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում