«Ծիծեռնակ»-ը՝ Առաջինով

«Ծիծեռնակ»-ը՝ Առաջինով

«Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը կհեռարձակվի Առաջին ալիքի եթերում: Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան այն դիտել ապրիլի 7-ին՝ ժամը 21:40-ին, «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության նախաձեռնած «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունը միտված է ներկայացնելու և խթանելու հայկական երաժշտության տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստների, ստեղծագործական խմբերի գործունեությունը, ինչպես նաև 2016 թվականի ընթացքում երաժշտության բնագավառում արձանագրված նշանակալի նվաճումները: 

Տեղեկացնենք նաև, որ «Ծիծեռնակ»-ների արժանացած արվեստագետների ու ստեղծագործական խմբերի թվում էր նաև Առաջին ալիքի «Երգ երգոց» հաղորդաշարը՝ որպես տարվա լավագույն համերգային ծրագիր: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում