ԳԳոհար Սարգսյան

Այն զառանցանքի, ոչ թե իրավական տիրույթում է. Վարդևանյանի պատասխանը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ գանգատին

Այն զառանցանքի, ոչ թե իրավական տիրույթում է. Վարդևանյանի պատասխանը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ գանգատին

Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ:

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստվում է առաջիկա օրերին հակընդդեմ հայց ներկայացնել Հայաստանի դեմ:

«Լուրեր»-ի թղթակիցն ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում երկու փաստերի առթիվ մեկնաբանություն է խնդրել «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանից:

«Հաղորդագրությանը, որը տարածվեց, ծանոթացել եմ: Տեքստից և բովանդակությունից պարզ է, որ այն  վերաբերում է նաև 44-օրա պատերազմին: Այդտեղ կարելի էր նաև Թուրքիայի դերակատարումն ընդգծել, ոչ միայն Ադրբեջանի, որովհետև դուք կհիշեք՝ հենց միայն 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս էր ներկայիս իշխանությունների կողմից ընդգծվում Թուրքիայի ուղղակի մասնակցությունն այդ միջազգային հանցագործություններին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածվածին, կարծում եմ՝ այն առավել շատ զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական որևէ տիրույթում, առավել ևս՝ միջազգային իրավունքի: Միջազգային հանրության համար շատ հստակ ու ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի կողմից են կատարվել միջազգային իրավունքի մի շարք նորմերի՝ ուժի արգելման սկզբունքի խախտում»,- ասել է Վարդևանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում