ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը նշում է Հայաստանում գործունեության 20-ամյակը

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը նշում է Հայաստանում գործունեության 20-ամյակը

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գործունեության 20-ամյակի հոբելյանական միջոցառմանն ամփոփվել են նախորդ երկու տասնամյակներին արված ծրագրերը:

Մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել երեխաների իրավունքների պաշտպանության գործում. Հայաստանն անչափահաս կալանավորների թվով աշխարհի երկրների շարքում վերջին տեղերում է: Միջոցառմանը կայացել է նաեւ Ջոն Լենոնի հռչակավոր Imagine երգի հայկական տեսահոլովակի շնորհանդեսը: Այն երեխաների իրավունքների պաշտպանության համաշխարհային արշավի երաժշտական խորհրդանիշն է:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կարևորել է Հայաստանում ներառական կրթության ընդլայնումը դպրոցներում, որի արդյունքում մեր երկրում կիսով չափ կրճատվել են հատուկ դպրոցների թիվը։ Հատուկ կարիքներ ունեցող  2 500 երեխա հաճախում է ներառական դպրոց:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում