ԱԱրևիկ Աբելյան

Արագածոտնի մարզպետը պետական պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների ընտանիքներին

Արագածոտնի մարզպետը պետական պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների ընտանիքներին

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, այցելել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս անմահացած զինծառայողների ընտանիքներին՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու շնորհված պետակական պարգևները հանձնելու նպատակով:

 

Վաչագան Հրաչիկի Դարբինյանը /Արագածավան համայնք/ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

 

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝ Սարո Ռազմիկի Գրիգորյանը /Թալին համայնք/, Հարություն Անդրանիկի Ֆահրադյանը/Թալին համայնք/, Սեդրակ Հենրիկի Լևոնյանը /Ակունք համայնք/, Արթուր Աշոտի Սարգսյանը /Եղնիկ համայնք/, Վահան Վարդանի Մելքոնյանը /Կաքավաձոր համայնք/, Սերյոժա Վազգենի Երանոսյանը /Կոշ համայնք/, Արմեն Արայիկի Բեգանյանը /Ուջան համայնք/, Հենրիկ Արայիկի Գինոսյանը /Ագարակ համայնք/: 

 

«Քաջարի մարտիկ» կրծքանշանով են պարգևատրվել Համլետ Կարենի Մեխակյանը /Կոշ համայնք/ և Գոռ Կարենի Կարապետյանը /Ագարակ համայնք/:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում