ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը հերքել է Սի Ծինպինի՝ իր հետ հանդիպումից հրաժարվելու մասին տեղեկությունները

Բայդենը հերքել է Սի Ծինպինի՝ իր հետ հանդիպումից հրաժարվելու մասին տեղեկությունները

Սի Ծինպինը չի հրաժարվել հանդիպումից՝ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ դրանով հերքելով ԶԼՄ-ների հրապարակումները, թե, իբր, Չինաստանի ղեկավարը չի ցանկանում իր հետ դեմ առ դեմ հանդիպել՝ հայտնում է Reuters-ը:

Financial Times-ը, սակայն, գրել է, որ Բայդենը վերջին հեռախոսազրույցի ժամանակ, որը տևել է 90 րոպե, Սի Ծինպինին առաջարկել է հանդիպել և դրա անցկացման հնարավոր հարթակ է համարել G20-ի գագաթնաժողովը, որը տեղի կունենա Իտալիայում հոկտեմբերին:

Չինացի առաջնորդը, սակայն, ըստ պարբերականի, հրաժարվել է ու Սպիտակ տան ղեկավարին հասկացրել է մեղմացնել Պեկինի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը:

Չնայած մերժման պատճառները չեն ճշտվում, Բայդենի վարչակազմում ենթադրում են, որ դա կարող է մասամբ կապված լինել COVID-19-ի հետ: ՉԺՀ առաջնորդը անցյալ տարվա սկզբին համաճարակի բռնկման պահից չի լքել երկիրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում