ԱԱրսեն Մկրտչյան

Բաղրամյան համայնքում մեկնարկել է բուժամբուլատորիայի վերանորոգումը

Բաղրամյան համայնքում մեկնարկել է բուժամբուլատորիայի վերանորոգումը

Բաղրամյան համայնքում մեկնարկել է սուբվենցիոն 2-րդ ծրագրով նախատեսված բուժամբուլատորիայի վերանորոգումը: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանը: 

 

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Գրանտ Շին» ՍՊԸ-ի կողմից: 1984 թվականին կառուցված ամբուլատորիայի շենքը շահագոծման ողջ ընթացքում չի վերանորոգվել: Երկհարկանի կառույցի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 616,9 քմ, իսկ շենքի հիմքի արտաքին մակերեսը՝ 371,1քմ:

 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է տանիքի կապիտալ վերանորոգում, մետաղապլաստե պատուհանների և դռների տեղադրում, էլեկտրականության մոնտաժում, սանհանգույցի վերանորոգում, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի կառուցում, ինչպես նաև պատերի քսահարթում և ներկում:

 

Ամբուլատորիայի վերանորոգման ծրագրի արդյունքում համայնքի բնակիչները հնարավորություն կունենան ավելի բարեկարգ և հարմարավետ պայմաններում ստանալ բուժօգնություն, պատվաստում, հետազոտություն և այլ առողջապահական ծառայություններ:

 

Բաղրամյանում նույն ծրագրով ընթացքի մեջ է նաև համայնքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի վերականգնումը, որի ավարտին համայնքը կունենա 11 կմ երկարությամբ խմելու ջրագծերի գլխավոր մագիստրալներ, 670 տնտեսության համար նախատեսված ջրաչափման հորեր և 24-ժամյա որակյալ ջրամատակարարում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում