ԳԳոհար Սարգսյան

Գնել Սանոսյանը գերմանական ընկերության հետ հանդիպմանը կարևորել է Կապսի ջրամբարի կառուցումն արագ ավարտին հասցնելը

Գնել Սանոսյանը գերմանական ընկերության հետ հանդիպմանը կարևորել է Կապսի ջրամբարի կառուցումն արագ ավարտին հասցնելը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է ԳԴՀ վերականգնման վարկերի բանկի (KFW) դուստր ձեռնարկության՝ Ներդրումների և զարգացման գերմանական ընկերության (DEG) պատվիրակությանը։

 
Նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ համատեղ տարբեր ուղղություններով առկա է բավական լավ համագործակցություն, և առաջիկայում այդ համագործակցությունը խորացնելու մեծ պոտենցիալ կա։
 
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ՝ ավելացնելով, որ Գերմանիայի դեսպանատունը պատրաստ է լավ համագործակցություն ծավալելու նախարարի հետ։
 
Կլաուս Վենդելբերգերը ընդգծել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Գերմանիայի Դաշնության հետ համագործակցության շրջանակներում զարգացման առումով ամենակարևոր գերատեսչություններից մեկն է։
 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համարվում ինչպես GIZ-ի, այնպես էլ գերմանական KFW բանկի հիմնական գործընկեր։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին։
 
KFW հայաստանյան գրասենյակը ՏԿԵ նախարարության հետ ներկայումս աշխատում է երեք հիմնական ուղղությամբ՝ կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի, Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի շրջանակներում, ջրերի կառավարման և խմելու ջրին ուղղված աշխատանքների իրականացման ուղղությամբ։
 
Ներդրումների և զարգացման գերմանական ընկերության ծրագրերի ֆինանսավորման գծով փոխնախագահ Փիթեր Գյերգյայը իր հերթին ընդգծել է նախարարության հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, գործող ծրագրային փաթեթների՝ «Արմփաուեր» ՓԲԸ-ի և «Որոտան կասկադ» ՓԲԸ-ի շրջանակներում լրացուցիչ ներդրումների ներգրավման հնարավորությունը։ Փիթեր Գյերգյայը նշել է, որ ներկայումս ամենալուրջ ներդրումային ծրագիրը, որը իրենք դիտարկում են, վերականգնվող էներգետիկայի ոլորտում է։
 
Նախարարն իր հերթին առանձնացրել է ջրամատակարարման, ջրահեռացման ոլորտում իրականացվող ծրագրերը, Կապսի ջրամբարի կառուցումը՝ կարևորելով գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելը։
 
Նախարարը գերմանական կողմի ուշադրությունն է հրավիրել մաքրման կայանների և դեպի մաքրման կայաններ տարվող ենթակառուցվածքների կառուցման, ջրամբարաշինության, ճանապարհաշինության ուղղությամբ, որոնք ՀՀ Կառավարության համար մնում են որպես առաջնային ուղղություններ։
 
Նախարարի խոսքով՝ այդ ուղղություններով տարբեր ծրագրեր կան, որոնց շրջանակներում կարելի է համագործակցել։
 
Զրույցի վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հանդիպել՝ քննարկելու ավելի կոնկրետ ծրագրային փաթեթներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում