ԳԳոհար Սարգսյան

Բացահայտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուի կողմից ընտրողներին կաշառք տալու դեպք

Բացահայտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուի կողմից ընտրողներին կաշառք տալու դեպք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Արամայիս Ապրոյանը, համակարգելով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանի հետ՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հիշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ:

Համաձայն ընտրողների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության` Ա. Ապրոյանը 2021 թվականի հունիսի 8-ին և 9-ին Ս. Զաքոյանի միջոցով Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է ընդհանուր շուրջ 180.000 ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` յուրաքանչյուրին տրամադրելով 5000-10000-ական ՀՀ դրամի սննդամթերքի փաթեթներ:

Ա. Ապրոյանը և Ս. Զաքոյանը, ինչպես նաև ընտրակաշառք ստացած առանձին քաղաքացիներ հունիսի 9-ին բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին, որպիսի պայմաններում վերջիններս իրենց կամքից անկախ հանգամանքներով զրկվել են սննդամթերքի փաթեթները ցուցակներում ընդգրկված մնացած ընտրողներին որպես կաշառք տալու հնարավորությունից:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  154.2-րդ հոդվածի 1-ին մասով (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), իսկ Արամայիս Ապրոյանին և Սոնյա Զաքոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի  154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խմբով, նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք առաջարկելու և տալու համար):

Ա. Ապրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում