ԳԳոհար Սարգսյան

ԲԴԽ-ն ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է երեք թեկնածու

ԲԴԽ-ն ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի  դատավորի թափուր տեղի համար առաջադրել է երեք թեկնածու

Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի  դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Ներկայացված երեք թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի դատավոր:

«Քանի որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում գործում է միայն մեկ վարչական մասնագիտացման դատավոր, ուստի ԲԴԽ-ն ձեր դատին գերադասել է հանձնել բացառապես վարչական մասնագիտացում ունեցող դատավորների թեկնածություններ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ առաջիկայում նախատեսվում է քաղաքացիական և վարչական գործերով պալատը բաժանել երկու մասի և Վճռաբեկ դատարանում ստեղծել առանձին՝ մասնագիտացված վարչական գործերով դատական պալատ»,- ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում