ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինի և Զելենսկու հանդիպումն անհնար կլինի, եթե Կիևը ծրագրի քննարկել Ղրիմը. Պեսկով

Պուտինի և Զելենսկու հանդիպումն անհնար կլինի, եթե Կիևը ծրագրի քննարկել Ղրիմը. Պեսկով

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումն անհնար կլինի, եթե Կիևը պլանավորի բանակցություններում բարձրացնել Ղրիմի պատկանելության հարցը: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հայտնում է РИА Новости-ն:

Նա հավելել է, որ Պուտինը մտադիր չէ ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել նաև Դոնբասի հարցը, քանի որ Մոսկվան այդ հակամարտության կողմ չէ:

«Բանն այն է, որ մենք չենք կարող քննարկել ուկրաինական ներքին հակամարտության հարցը»,- ասել է Պեսկովը: Կրեմլի խոսնակը նշել է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը հնարավոր է, եթե քննարկվեն Կիևի կողմից Մինսկի, Փարիզի գագաթնաժողովի համաձայնագրերի և երկկողմ հարաբերությունների կատարման հարցերը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ՝ քննարկելու Կիևի կողմից չվերահսկվող տարածքների, այդ թվում՝ Ղրիմի հարցերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում