ԱԱրսեն Մկրտչյան

Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռազմիկ Խումարյանին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռազմիկ Խումարյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռազմիկ Խումարյանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մինսկ)»,- ասված է հրամանագրում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում