Էքզիթ-փոլի արդյունքներով խորհրդարան է անցնում 4 ուժ

Էքզիթ-փոլի արդյունքներով խորհրդարան է անցնում 4 ուժ

Հայաստանում անցկացված  խորհրդարանական ընտրությունների էքզիթ-փոլի արդյունքները հայտնի են: Հարցումներն իրականացրել է «Բալթիք սըրվեյս-Գելափ օրգանիզեշընը»` իր հայաստանյան գործընկեր Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ: 

Նախնական արդյունքներով, ՀՀԿ-ն ունի 46 տոկոս, Ծառուկյան դաշինքը՝ 25, Ելքը դաշինքը՝ 10, ՀՅԴ-ն՝ 5, Հայկական վերածնունդ կուսակցությունը 4 տոկոս, 3-ական տոկոս ունեն Կոնգրես-ՀԺԿ և ՕՐՕ դաշինքները, 2-ական տոկոս՝ Ազատ Դեմոկրատներ ու Կոմունիստական կուսակցությունները, 2 տոկոսն էլ չի ցանկացել պատասխանել: 

Այս հարցման արդյունքներով՝ Ազգային ժողով անցնելու հնարավորություն ունի 4 քաղաքական ուժ: Հարցումներն անցկացվել են Հայաստանի ամբողջ տարածքում՝ 125 տեղամասում: Հարցումն անցկացվել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պատվերով: Հարցմանը պատասխանել է 30 հազար մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում