ՀՀայկարամ Նահապետյան

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ։ Նրանք նաև կարևորել են մի շարք ոլորտներում հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը, այդ թվում` առևտրատնտեսական, գիտամշակութային, բարձր տեխնոլոգիաների և այլ բնագավառներում։ Այս առումով ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը:

Նախարար Միրզոյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես` ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ շրջանակներում երկու երկրների փոխշահավետ համագործակցության հեռանկարներին։

Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին՝ շեշտելով նման գործելակերպի անթույլատրելիությունը և տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում