ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ ԱԽ-ն թալիբներին կոչ է արել խզել կապերը ահաբեկչական կազմակերպությունների հետ

ՄԱԿ ԱԽ-ն թալիբներին կոչ է արել խզել կապերը ահաբեկչական կազմակերպությունների հետ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Աֆղանստանի արմատական ​​իսլամական «Թալիբան» շարժումից պահանջել է իշխանության գալուց հետո խզել բոլոր կապերն ահաբեկչական կազմակերպությունների հետ: РИА Новости-ն մեջբերել է Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովնիի հայտարարությունը:

Ըստ Քովնիի, եթե թալիբները չդադարեն աջակցել միջազգային ահաբեկչությանը, երկիրը կշարունակի բախվել պատժամիջոցներին ու մեկուսացմանը:

Փորձագետները կարծում են, որ առանց միջազգային հանրության աջակցության՝ առաջիկա շաբաթներին Աֆղանստանում կսկսվի համապարփակ ճգնաժամ, քանի որ երկրի ակտիվները ներկայումս սառեցված են, բանկերը փակ են, իսկ արտաքին կարևոր օգնությունը դադարեցվել է:

«Թալիբան» արմատական ​​շարժման ղեկավարները հայտարարել են, որ գրոհայինները Աֆղանստանում ահաբեկիչների դեմ կպայքարեն առանց այլ երկրների օգնության: Այս մասին հայտարարել է Դոհայում շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհեյլ Շահինը:

Նա հայտնել է, որ շարժման առաջնորդները չեն ծրագրում օտարերկրյա դաշնակիցների հետ համատեղ հակաահաբեկչական գործողություններ իրականացնել, ինչպես նաև ահաբեկիչների մասին տվյալներ տրամադրել մյուս պետություններին:

Շահինը շեշտել է, որ Աֆղանստանի հետախուզական ծառայություններն ունեն հնարավորություն, փորձ և անհրաժեշտ զենք՝ անվտանգության մարտահրավերներին ինքնուրույն դիմակայելու համար:

Թալիբները վստահեցնում են, որ շարունակում են պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ Աֆղանստանի տարածքում, և, ըստ վերջին տեղեկությունների, երկրի Նանգարհար և Մավլավի նահանգներում ձերբակալվել են «Իսլամական պետության»՝ 8 տասնյակից ավելի գրոհայիններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում