ՄՄարիամ Մխիթարյան

Ամերիկացիների մեկնելուց հետո իրականացվել է առաջին ուղևորատար թռիչքը Քաբուլից

Ամերիկացիների մեկնելուց հետո իրականացվել է առաջին ուղևորատար թռիչքը Քաբուլից

Ավելի քան հարյուր մարդ է հեռացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանից առաջին առևտրային թռիչքով՝ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Qatar Airways ավիաընկերության չարտերային չվերթը հինգշաբթի վայրէջք է կատարել Կատարի մայրաքաղաք Դոհայում, իսկ երկրորդը նախատեսվում է իրականացնել ուրբաթ՝ հայտնում է BBC-ն:

Քաբուլի օդանավակայանը փակ էր ավելի քան մեկ շաբաթ՝ օգոստոսի 31-ի գիշերից, երբ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ավարտեցին արևմտյան պետությունների քաղաքացիների և նրանց հետ աշխատած աֆղանստանցիների զանգվածային տարհանումը:

Ինքնաթիռում եղել է Բրիտանիայի 13, Կանադայի՝ 43, Հոլանդիայի՝ 13 քաղաքացի, ԱՄՆ քաղաքացիների թիվը չի նշվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այնտեղ դեռ հարյուր ամերիկացի կա:

Ըստ տեղեկությունների՝ օգոստոսի վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ թալիբների կողմից Քաբուլի գրավումից հետո, Միացյալ Նահանգներն ու արևմտյան այլ երկրներ Աֆղանստանից հեռացրել են ավելի քան 124,000 օտարերկրացի և աֆղանստանցի, որոնք վախենում էին թալիբների վրեժից:

Վաշինգտոնն ու Լոնդոնը շնորհակալություն են հայտնել Կատարին թռիչքն իրականացնելու համար: Կատարը վերջին տարիներին միջնորդ է եղել թալիբների և միջազգային հանրության միջև: Շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, «Թալիբանի» իշխանության գալուց հետո իրենց դեսպանատները Քաբուլից տեղափոխեցին Դոհա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում