ՄՄարիա Գաբրիելյան

Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են ԵՄ աջակցությամբ նախատեսվող ծրագրերը

Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են ԵՄ աջակցությամբ նախատեսվող  ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։

Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նշանակման առթիվ և հայտնել ԵՄ դրական դիրքորոշումը Կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ: Դեսպանն անդրադարձել է ԵՄ աջակցությամբ նախատեսվող  ծրագրերին, որոնք ուղղվելու են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը և այլն:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը շեշտել են, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող ծավալուն փաթեթը ոչ միայն խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն է, այլև Հայաստանում եվրոպական արժեքների ամրապնդում և վերահաստատում: 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում