ԳԳոհար Սարգսյան

ԵՄ-ն Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարությանը չի համարում ներառական և ներկայացուցչական

ԵՄ-ն Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարությանը չի համարում ներառական և ներկայացուցչական

Եվրամիությունը Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարությանը չի համարում ներառական և ներկայացուցչական ո՛չ էթնիկ, ո՛չ կրոնական տեսանկյունից: Այս մասին հայտարարել է  ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Փիթեր Սթանոն։

Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարության կազմը ներառում է միայն «Թալիբան» շարժման անդամներին, կին նախարարներ չկան: Դեռ սեպտեմբերի 2-3-ը Լյուբլյանայում կայացել է Եվրամիության արտագործնախարարների ոչ ֆորմալ հանդիպումը, որի շրջանակում քննարկվել է նաև Աֆղանստանի նոր իշխանության ճանաչման հնարավորությունը:

Եվրոպացի գործիչները պայմանավորվել են, որ այդ հարցում առաջնորդվելու են մի շարք չափորոշիչներով, որոցից են կառավարության ներառականությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և այլն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում