ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանը պատրաստ է աջակցել Աֆղանստանի նոր կառավարությանը

Չինաստանը պատրաստ է աջակցել Աֆղանստանի նոր կառավարությանը

Չինաստանի իշխանությունները Աֆղանստանին 200 մլն յուանի (մոտ 30 մլն դոլար) օգնություն կտրամադրեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին՝ Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարների հետ առցանց հանդիպման ժամանակ՝ տեղեկացնում է ТАСС-ը:

Վան Յին նշել է, որ միջոցները կուղղվեն սննդամթերքի, դեղորայքի և պատվաստումների ձեռքբերմանը: «Չինաստանը կօգնի Աֆղանստանին վերակառուցել և իրականացնել նախագծեր, որոնք ուղղված են մարդկանց բարեկեցության բարելավմանը»,- հավելել է դիվանագետը:

Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ Պեկինը պատրաստ է երկխոսության «Թալիբանի» ձևավորած նոր կառավարության հետ: Ավելի վաղ էլ թալիբներն էին հայտարարել, որ Չինաստանին համարում են իրենց պետության՝ Աֆղանստանի իսլամական էմիրության գլխավոր գործընկերը:

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ թալիբները հերքել են Բաղրամում ԱՄՆ ռազմաբազան Չինաստանին հանձնելու մասին լուրը:

Հնդկական Pioneer թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտարարել էր, որ թալիբները կարող են Աֆղանստանի Բաղրամ ավիաբազան տրամադրել Չինաստանին, Պակիստանին էլ թույլ տալ օգտագործել Քանդահարի օդանավակայանը օպերատիվ նպատակների համար: Թերթի աղբյուրները նշել են նաև, որ Պակիստանի ռազմաօդային ուժերի մասնագետները ներկայումս ստուգումներ են անցկացնում Աֆղանստանի բոլոր հինգ ավիաբազաներում, այդ թվում ՝ Քանդահարի, Բաղրամի և Քաբուլի օդանավակայաններում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում