ԱԱրևիկ Աբելյան

Ճարտար քաղաքում շարունակվում են տեղահանված ընտանիքների համար նախատեսված շենքի կառուցման շինաշխատանքները

Ճարտար քաղաքում շարունակվում են տեղահանված ընտանիքների համար նախատեսված շենքի կառուցման շինաշխատանքները

ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում շարունակվում են եռահարկ բնակելի շենքի շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

 

Նշվում է, որ բնակելի շենքը կունենա 9 բնակարան՝ 2-ը 4 սենյականոց, 7-ը` 3 սենյականոց: Ավարտված են պատերի, տանիքի աշխատանքները։ Ներկա դրությամբ ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները։
 
Բնակարանները կտրամադրվեն պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին։ Եռահարկ շենքը կառուցվում է ԱՀ կառավարության միջոցներով: Կառուցապատման աշխատանքներն իրականացնում է «Վարդապետյան Եղբայրներ» ՍՊ ընկերությունը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում