ԱԱրսեն Մկրտչյան

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-ին Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի հետ:

Երկրի ղեկավարը հաջողություն է մաղթել ռուսաստանցի համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը:

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաև շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարևորությունը: Խաղաղության և կայունության պահպանման գործում նախագահ Հարությունյանը առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում