ՄՄարիամ Մխիթարյան

Քաբուլում թալիբները արցունքաբեր գազով ցրել են կանանց բողոքի ցույցը

Քաբուլում թալիբները արցունքաբեր գազով ցրել են կանանց բողոքի ցույցը

Քաբուլում թալիբներն ուժ են կիրառել կանանց բողոքի ակցիան ցրելու համար: Թալիբների իշխանության զավթումից հետո Աֆղանստանում նմանատիպ մի քանի գործողություն արդեն տեղի էունեցել Քաբուլում և Հերաթում: Կանայք պահանջում են աշխատանքի իրավունք, ինչպես նաև մասնակցություն կառավարության աշխատանքներում՝ գրում է BBC-ն:

Ցուցարարները նշել են, որ թալիբները արցունքաբեր գազ, պղպեղով բալոններ և էլեկտրաշոկեր են կիրառել, երբ տասնյակ ցուցարարներ փորձել են շարժվել նախագահական պալատ: 

Թալիբներն էլ պնդում են, որ բողոքի ցույցը դուրս էր եկել վերահսկողությունից:

Քաբուլի գրավումից հետո թալիբները հայտարարել են, որ որոշ առանցքային պաշտոններ կզբաղեցնեն կանայք, սակայն շատերը թերահավատությամբ են վերաբերվում այդ հավաստիացումներին: 

Առկա է մտավախություն, որ «Թալիբանը» կշարունակի 1996-2001 թթ. քաղաքականությունը, երբ երկրում կիրառվում էին շարիաթի օրենքները՝ իրենց ամենախիստ մեկնաբանությամբ: Աղջիկներին արգելվում էր կրթություն ստանալ, կանանց՝ աշխատել, հագնել ժամանակակից հագուստ և փողոց դուրս գալ առանց տղամարդու ուղեկցության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում