ՄՄարիամ Մխիթարյան

Աֆղանստանի Փանջշեր նահանգից հակասական տեղեկություններ են ստացվում

Աֆղանստանի Փանջշեր նահանգից հակասական տեղեկություններ են ստացվում

«Թալիբան» արմատական ​​շարժումը ամբողջությամբ վերցրել է Աֆղանստանի հյուսիսային Փանջշեր նահանգի վերահսկողությունը, որը թալիբներին ընդդիմացող ուժերի վերջին հենակետն էր: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը՝ ներկայացնում է ТАСС-ը:

Աֆղանական Asvaka գործակալությունն էլ հայտնել է, որ թալիբներն արդեն իրենց դրոշն են բարձրացրել Փանջշերի նահանգապետարանի շենքի վրա:

Միաժամանակ Աֆղանստանի Փանջշեր նահանգում հաստատված Ազգային դիմադրության ճակատը հերքել է «Թալիբան» շարժման հայտարարությունը՝ տարածաշրջանն իրենց վերահսկողության տակ վերցնելու մասին, և վստահեցրել է, որ կշարունակի դիմադրել թալիբ զինյալներին:

Փանջշերում արմատականներին դիմադրող ուժերին ղեկավարում է դաշտային հրամանատար Ահմադ Մասուդը: Նրան աջակցելու կոչ է արել Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը, որն ինքնակամ իրեն հայտարարել է պետության ղեկավար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում