Մարիո Բալոտելին որակազրկվել է Instagram-ում արած գրառման համար

Մարիո Բալոտելին որակազրկվել է Instagram-ում արած գրառման համար

Իտալացի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին Instagram-ում արած սկանդալային գրառման համար որակազրկվել է մեկ խաղով եւ տուգանվել 25 000 ֆունտ ստերլինգով: 

Որակազրկումն ուժի մեջ է մտնում անմիջապես: 24-ամյա ֆուտբոլիստը պետք է նաեւ անցնի պարտադիր դասընթաց հետագայում նման արարքներ չկրկնելու նպատակով:  

Բալոտելին Ինստագրամում տեղադրել էր տեսախաղերի Սուպեր Մարիո հերոսի պատկերը եւ մեկնաբանել. «Պետք չէ լինել ռասիստ, պետք է լինել Մարիոյի նման: Նա ճապոնացիների հորինած, անգլերեն խոսող իտալացի ջրմուղագործ է, ունի մեքսիկացու արտաքին, ցատկում է սեւամորթի, մետաղադրամ հավաքում հրեայի նման»:

Հետագայում գրառումը հեռացվել էր, իսկ Բալոտելին ներողություն էր խնդրել: Ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ Բալոտելին խախտել է ընդունված վարքականոնները էթնիկ ծագման, մաշկի գույնի, կրոնի եւ կարծիքի ընտրության վերաբերյալ:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում