ՄՄարի Կոստանյան

Ցանկանում եմ տեսնել Արցախի պաշտոնական միաձայն ճանաչումը. Ֆրենկ Փալոուն

Ցանկանում եմ տեսնել Արցախի պաշտոնական միաձայն ճանաչումը. Ֆրենկ Փալոուն

Միանալով Արցախի Անկախության 30-ամյակի առիթով հնչած ուղերձներին՝ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Ֆալոունը հայտարարել է, որ երբեք առավել դիմացկուն ժողովուրդ չի տեսել, քան Արցախի ժողովուրդն է, որը առերեսվել է իր հարևան երկրի կողմից ագրեսիայի ու բազմաթիվ խնդիրների:

«Ցանկանում եմ, որ իմանաք՝ մենք մշտապես աջակցում ենք ձեզ: Ջանասիրաբար աշխատում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու նրա վարչակազմի հետ՝ Արցախի ժողովրդի համար առավել մեծ աջակցություն ցուցաբերելու, Թուրքիային ու Ադրբեջանին իրենց ագրեսիայի համար պատժելու ուղղությամբ»:

Ֆրենկ Փալոունը հայտարարել է, որ ցանկանում է տեսնել Արցախի Հանրապետության պաշտոնական միաձայն ճանաչումն ու խաղաղության հաստատումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում