ԼԼիլիթ Գասպարյան

Միացյալ Թագավորությունը բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները. Ջոն Գալագերը՝ Տիգրան Խաչատրյանին

Միացյալ Թագավորությունը բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները. Ջոն Գալագերը՝ Տիգրան Խաչատրյանին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, ՀՀ արտաքին պարտքի առանձնահատկություններն ու պարտքի կառավարելիությունը, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը:

Հատուկ կարևորվել է, որ ներկայում Հայաստանն անում է առավելագույնն օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ, կանխատեսելի ու կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ:

Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ և մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը ուշադրությամբ հետևում և բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

Նախարարն իր հերթին արդյունավետ աշխատանք է մաղթել դեսպանին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման: Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` նախարար Խաչատրյանն առանձնակի կարևորել է Հայաստանում ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման հարցում Բրիտանիայի կառավարության շարունակական աջակցությունը, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման ոլորտում  փորձի փոխանակման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են համագործակցության ընդլայնման  հնարավորությունները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում