ՄՄարիամ Մխիթարյան

Քաբուլում կանայք պահանջել են տղամարդկանց հետ հավասար իրավունքներ

Քաբուլում կանայք պահանջել են տղամարդկանց հետ հավասար իրավունքներ

Աֆղանստանցի կին ակտիվիստները երթ են անցկացրել Քաբուլում՝ պահանջելով պահպանել տղամարդկանց հետ իրենց հավասար իրավունքները, գրում է ТАСС-ը:

Կանայք պահել են պաստառներ՝ «Կանանց և տղամարդկանց իրավունքները հավասար են», «Կրթություն, աշխատանք, ազատություն՝ ճանապարհ դեպի բարգավաճում» կարգախոսներով:

Ցուցարար կանայք կոչ են արել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական ​​շարժման ղեկավարությանը երկրի նոր սահմանադրությունում հաստատել քաղաքական կյանքին կանանց մասնակցության իրավունքը:

Հանրահավաքը, ինչպես նշում է տեղական մամուլը, կայացել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբհուլլահ Մուջահիդի հայտարարության ֆոնին, ըստ որի կանայք նախարարական պաշտոններ չեն զբաղեցնի Աֆղանստանի նոր կառավարությունում: Նրա խոսքով՝ կանայք նախարարություններում, ոստիկանությունում կամ, օրինակ՝ դատական ​​համակարգում կկարողանան աշխատել որպես օգնականներ:

Սա առաջին նման ակցիան չէ Աֆղանստանում: Հինգշաբթի Կանանց իրավունքների պաշտպանության ազգային ասոցիացիայի տասնյակ ակտիվիստներ և կառավարության նախկին պաշտոնյաներ զանգվածային ցույց են անցկացրել Հերաթ քաղաքում՝ Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնում: Մասնակիցները պահանջել են պահպանել աֆղանստանցիների սոցիալական ձեռքբերումները, որոնց հասել էին նախորդ կառավարության օրոք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում