ՄՄարիամ Մխիթարյան

Ճապոնիայի վարչապետը մտադիր է հեռանալ պաշտոնից

Ճապոնիայի վարչապետը մտադիր է հեռանալ պաշտոնից

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ չի պայքարելու իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար: Իսկ դա ինքնաբերաբար նշանակում է նրա վարչապետության ժամկետի մոտալուտ ավարտը, գրում է BBC-ին:

Սուգան Ճապոնիայի վարչապետ դարձավ ընդամենը մեկ տարի առաջ,  երբ նրա նախորդը՝ Սինձո Աբեն, հրաժարական տվեց առողջության պատճառով:

Իշխող լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նոր ղեկավարի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 29-ին, ընտրված թեկնածուն էլ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Սուգայի որոշումը ոչ ոքի համար անակնկալ չէր: Նույնիսկ այս տարվա հուլիսին Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ շատ փորձագետներ կանխատեսում էին նման շրջադարձ:

Խաղերը հյուրընկալելու նրա կառավարության որոշումը, չնայած Ճապոնիայում համաճարակաբանական վատ վիճակին և հակառակ ճապոնացիների մեծամասնության ցանկություններին, մեծ հարված հասցրեց իր և իր կուսակցության վարկանիշին:

Ճապոնիան ներկայումս ապրում է Covid-19-ի ամենավատ իրավիճակը, բնակչության պատվաստումներն էլ ընթանում են ծայրահեղ դանդաղ տեմպերով: Երկրում գործում է արտակարգ ռեժիմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում