ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանի նախագահը կոչ է արել քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերել ռուսաց լեզվի նկատմամբ

Ղազախստանի նախագահը կոչ է արել քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերել ռուսաց լեզվի նկատմամբ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ասել է, որ երկրում ռուսերենի օգտագործումը չպետք է խոչընդոտվի, և առաջարկել է քաղաքակիրթ մոտեցում լեզվի հարցում, գրում է ТАСС-ը:

Նախագահը հիշեցրել է, որ օրենքի համաձայն՝ ռուսաց լեզուն պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի, և օրենքն արգելում է միջամտել դրա օգտագործմանը:

Միաժամանակ, Տոկաևը կարծում է, որ նրանք, ովքեր իրենց ապագան կապում են Ղազախստանի հետ, «պետք է ձգտեն սովորել ղազախերեն»:

«Սա պետք է լինի հայրենասիրության առաջին նշանը: Եթե մեր երիտասարդները սովորեն այլ լեզուներ, ներառյալ ռուսերենը, վատ չէ: Ռուսաստանի և Ղազախստանի միջև սահմանն ամենաերկարն է աշխարհում: Ռուսերենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկն է: Մենք պետք է քաղաքակիրթ վերաբերվենք այս հարցին»,- ասել է պետության ղեկավարը:

Տոկաևը համոզված է, որ աջակցելով բազմակարծությանը, հնարավոր է ճնշել արմատականության ցանկացած դրսևորում, թույլ չի տրվի ոտնձգություն պետական ​​ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»:

Ղազախստանում ղազախերենը պետական լեզու ​​է, ռուսերենը՝ պաշտոնական:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում