ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ բոլոր երկրները հրաժարվել են զանգվածաբար ընդունել աֆղանստանցի փախստականներին

ԵՄ բոլոր երկրները հրաժարվել են զանգվածաբար ընդունել աֆղանստանցի փախստականներին

ԵՄ երկրներից ոչ մեկը չի համաձայնել զանգվածաբար ընդունել Աֆղանստանից փախստականներին: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին:

Նա նշել է, որ Եվրախորհրդարանը խորապես հիասթափված է եվրոպական պետությունների մերժումից: «Մենք տեսել ենք, թե ինչպես են Եվրամիությունից դուրս շատ երկրներ ողջունել և ընդունել ապաստան հայցող աֆղանստանցիներին, բայց մենք չենք տեսնում ԵՄ մեկ երկիր, որը նույնն է արել»,- ընդգծել է Սասոլին, հայտնում է ТАСС-ը:

Ըստ ԵԽ ղեկավարի՝ արևմտյան կառավարությունները «համարձակություն չունեցան» ապաստան տրամադրել այն փախստականներին, որոնք չեն համագործակցել Եվրոպայի հետ:

Բրյուսելում օգոստոսի 31-ին ներքին գործերի նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի արտահերթ նիստում որոշվել է կանխել 2015-2016 թվականների միգրացիոն ճգնաժամի կրկնությունը, երբ ԵՄ ժամանեց ավելի քան մեկ միլիոն անօրինական ներգաղթյալ:

Փոխարենը՝ Եվրամիությունը որոշում է կայացրել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Աֆղանստանի հարևան պետություններին, որոնք կընդունեն փախստականներին: ԵՄ խորհուրդը պատճառաբանում է, որ Բրյուսելը չի ​​ցանկանում, որպեսզի  փախստականների անվերահսկելի հոսք առաջանա իր սահմանների մոտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում