ԳԳոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առիթով:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր՝ պետական գործչի հսկայական փորձը հետագայում ևս կծառայի Ուզբեկստանի բարգավաճմանը:

Համոզված եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի փոխհարաբերությունները հետագայում ևս կզարգանան համագործակցության ամրապնդման ուղիով՝ թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերում:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Շավքաթ Միրոմոնի, քաջառողջություն, երջանկություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում