ՄՄերի Եգորյան

Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնման համար որոշիչ նշանակություն ունեն ամենաբարձր և բարձր մակարդակներում կանոնավոր շփումները. Միրզոյան

Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնման համար որոշիչ նշանակություն ունեն ամենաբարձր և բարձր մակարդակներում կանոնավոր շփումները. Միրզոյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն:

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը։ 

«Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնման համար որոշիչ նշանակություն ունեն ամենաբարձր և բարձր մակարդակներում կանոնավոր շփումները, որոնք թույլ են տալիս համաձայնեցնել հարաբերությունների ռազմավարական առաջնահերթությունները, կառուցողական կերպով լուծել արդիական հարցերը, սերտորեն համակարգել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային խնդիրների շուրջ»,- ասել է Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում