ՄՄարիամ Մխիթարյան

Մոտ 85 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան սպառազինությունը թալիբների ձեռքում է. Դոնալդ Թրամփ Կրտսեր

Մոտ 85 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան սպառազինությունը թալիբների ձեռքում է. Դոնալդ Թրամփ Կրտսեր

Աֆղանստանում «Թալիբան» շարժման ձեռքին են հայտնվել Միացյալ Նահանգների զինված ուժերի թողած ռազմական սարքավորումները և սպառազինությունը՝ ընդհանուր մոտ 85 մլրդ դոլար արժողությամբ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախկին նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ Կրտսերը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների բնակչությունը 320 մլն է, ապա ստացվում է, որ երկրի յուրաքանչյուր բնակիչ «Թալիբանի» նպատակների համար հանգանակել է մոտ 265 դոլար:

Ըստ վերջին տեղեկությունների՝ «Թալիբան» ​​շարժումը մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մարդասիրական գործողությունների համար «անվտանգ գոտի» ստեղծելու առաջարկը, հայտնում է DW-ն:

«Դրա անհրաժեշտությունը չկա: Աֆղանստանն անկախ երկիր է: Ցանկացած աֆղանստանցի օգոստոսի 31-ից հետո ցանկության դեպքում կկարողանա մեկնել արտերկիր: Ինչպես մյուս պետություններում, դրա համար կպահանջվեն համապատասխան փաստաթղթեր, մասնավորապես՝ անձնագիր և վիզա»:

Թալիբները հերքել են նաև այն պնդումները, թե ստեղծել են իրենց հակառակորդների սև ցուցակ, որում ներառված են այն քաղաքացիները, որոնք աշխատել են օտարերկրյա ուժերի կամ Քաբուլի վարչակազմի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում