ՆՆարե Թադևոսյան

Օգոստոսի 31-ին ՌԴ-ում կկայանա Լավրով-Միրզոյան հանդիպումը

Օգոստոսի 31-ին ՌԴ-ում կկայանա Լավրով-Միրզոյան հանդիպումը

Օգոստոսի 31-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը:

Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ նախարարները կքննարկեն բոլոր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացման հարցերը, գործակցության խորացումն ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, նաև դիրքավորումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման քայլերին, այդ թվում՝ հումանիտար և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերին:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունն ակնկալում է, որ Մոսկվայում առաջիկա բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային գործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում