ՄՄարիամ Մխիթարյան

«Թալիբան» շարժումն արգելելու է երաժշտությունն Աֆղանստանում

«Թալիբան» շարժումն արգելելու է երաժշտությունն Աֆղանստանում

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումը պատրաստ է, որքան հնարավոր է, ժամանակին համընթաց շարժվել՝ միաժամանակ ապավինելով իսլամի օրենքներին: Երաժշտությունը կարգելվի, բայց կանայք կկարողանան տնից դուրս գալ ամենօրյա գործերի համար՝ առանց արական սեռի ազգականի ուղեկցության՝ ասել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը The New York Times-ի հետ հարցազրույցում:

«Երաժշտությունն արգելված է իսլամում: Հույս ունենք, որ ճնշում գործադրելու փոխարեն կկարողանանք համոզել մարդկանց չանել անընդունելի բաներ»,- ասել է Մուջահիդը:

Նրա խոսքով՝ թալիբները ձգտում են «վերականգնել տասնամյակների պատերազմում ավերված երկիրը»: «Մենք ցանկանում ենք ապագա կառուցել և մոռանալ անցյալում կատարվածի մասին»,- ասել է նա:

Մուջահիդն անդրադարձել է Աֆղանստանի կանանց ճակատագրին, որոնց ապրելակերպը թալիբների իշխանության գալուց հետո անհանգստացնում է համաշխարհային հանրությանը: Նա հայտարարել է, որ երկարաժամկետ հեռանկարում կանայք կկարողանան վերադառնալ իրենց առօրյա գործունեությանը: Մտավախությունը, որ թալիբները կստիպեն կանանց մնալ տանը և հրապարակավ ծածկել իրենց դեմքերը, անհիմն է՝ ասել է նա: Մուջահիդը հավելել է, որ կնոջ՝ հասարակական վայրում արու ազգականի ուղեկցությամբ հայտնվելու պահանջը սխալ է ընկալվել: Նրա խոսքով՝ դա վերաբերում է միայն երեք օրով կամ ավելի երկար ժամանակով ուղևորություններին:

«Եթե նրանք գնում են դպրոց, գրասենյակ, համալսարան կամ հիվանդանոց, նրանց անհրաժեշտ չէ մահրամ (ուղեկցող տղամարդ - խմբ.)»,- ասել է նա:

Միաժամանակ, Մուջահիդն Աֆղանստանի կանանց խորհուրդ է տալիս անվտանգության նկատառումներով առայժմ մնալ տանը, մինչև շարժման բոլոր անդամներին «չսովորեցնեն»՝ ինչպես վարվել կանանց հետ: Նա չի ժխտել, որ «Թալիբանի» զինյալներից շատերը հարգանքով չեն վերաբերվում կանանց ու ցավ են պատճառում նրանց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում