ՄՄարիամ Մխիթարյան

Թբիլիսիի քաղաքապետը Էստոնիայի նախագահին խորհուրդ է տվել չխառնվել ուրիշ պետությունների գործերին

Թբիլիսիի քաղաքապետը Էստոնիայի նախագահին խորհուրդ է տվել չխառնվել ուրիշ պետությունների գործերին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին վրդովեցրել է Էստոնիայի նախագահի հայտարարությունը, որում նշում է, որ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան պետք է ևս երկու տասնամյակ սպասեն ԵՄ-ին անդամակցելու համար: Կալաձեն նախագահ Կալյուլայդին խորհուրդ է տվել հոգ տանել իր երկրի՝ Էստոնիայի մասին, իսկ վրացիներն իրենք կզբաղվեն Վրաստանի խնդիրներով՝ գրում է sputnik-meedia.ee- ն:

Վերջերս Կիև կատարած այցի ընթացքում Էստոնիայի նախագահը հարցազրույց էր տվել ուկրաինական ԶԼՄ-ներին՝ նշելով, որ ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից կպահանջվի առնվազն 20 տարի:

«ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է կատարել բազմաթիվ պայմաններ, մինչդեռ այս երեք պետություններից ոչ մեկը պատրաստ չէ անդամակցության չափանիշներին: Երեքն էլ խնդիրներ ունեն արդարադատության համակարգի հետ: Մենք պատրաստ ենք օգնել ձեզ փոխվելու, բայց աշխատանքը պետք է դուք կատարեք: Իսկ դա ծանր աշխատանք է»,- ասել է Կալյուլայդը:

էստոնիայի ղեկավարի խոսքերը խոցել են նաև Կիևին: Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան ափսոսանք է հայտնել, որ «ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ որոշ երկրներ մոռանում են, որ իրենցից ոչ մեկը նման կառուցվածքային վերափոխումների չի ենթարկվել առանց ուժեղ արտաքին օգնության, ներառյալ ինտեգրման հստակ աջակցությունը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում