ՄՄարիամ Մխիթարյան

Իսլամական աշխարհը երկխոսության կոչ է արել Մարոկկոյին և Ալժիրին

Իսլամական աշխարհը երկխոսության կոչ է արել Մարոկկոյին և Ալժիրին

Իսլամական աշխարհը՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Արաբական պետությունների լիգան և Սաուդյան Արաբիան, Ալժիրին և Մարոկկոյին երկխոսության կոչ է արել՝ ծագած հակամարտությունը լուծելու համար, որը հանգեցրեց հյուսիսաֆրիկյան երկու տերությունների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների խզման: Այս մասին հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը:

Երկու երկրների հարաբերությունները վատթարացան հուլիսի կեսերին, երբ Ալժիրը Ռիբատից հետ կանչեց իր դեսպանին, իսկ օգոստոսի 24-ին կողմերը հայտարարեցին դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին: Պաշտոնական պատճառը ալժիրյան կողմի պնդումներն էին, թե իբր Մարոկկոն պաշտպանում է բերբերական անջատողականությանը և լրտեսում պետական ​​պաշտոնյաներին: Մարոկկոյի ԱԳՆ-ն ալժիրյան կողմի որոշումը որակել է «բացարձակապես անհիմն»:

Երկու պետությունների միջև հակամարտության պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումն էր՝ ճանաչել Մարոկկոյի ինքնիշխանությունը Արևմտյան Սահարայի՝ բնական ռեսուրսներով հարուստ նախկին իսպանական գաղութի նկատմամբ: Մարոկկոն այդ հողերը համարում է իր անքակտելի տարածքը, մինչդեռ Ալժիրն աջակցում է տարածաշրջանի անկախության համար պայքարող ապստամբ ուժերին: Անցյալ տարի դեկտեմբերին Մարոկկոն դարձավ Իսրայելը ճանաչած արաբական վեցերորդ պետությունը: Երկրի իշխանություններն այդ քայլին դիմեցին Արևմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկոյի ինքնիշխանության ճանաչման դիմաց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում