ԳԳոհար Սարգսյան

Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում. Ճապոնիայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին

Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում. Ճապոնիայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է.

«Ձերդ Գերազանցություն, ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում։ Գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների միջև պատմական կապերի առնչությամբ՝ կցանկանայի առավել խորացնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, թվայնացումը, մշակույթը և այլն։

Հաջորդ տարի կլրանա մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ես հույս ունեմ, որ ապագայում երկկողմ փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կզարգանա՝ Ձերդ գերազանցության հետ սերտ համագործակցության ներքո»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում