ՄՄարիամ Մխիթարյան

Քաբուլի օդանավակայանից քաղաքացիների տարհանումը շարունակվում է

Քաբուլի օդանավակայանից քաղաքացիների տարհանումը շարունակվում է

Աֆղանստանից դուրս է բերվել 80 հազար մարդ: Տարհանման ավարտին հաշված օրեր են մնացել: Քաբուլի օդանավակայանում քաոսային իրավիճակ է, մարդիկ մահանում են հրմշտոցի հետևանքով: ԱՄՆ-ն արգելել է իր քաղաքացիներին և նրանց համար աշխատող աֆղանստանցիներին օդանավակայան ժամանել առանց դեսպանատան ներկայացուցիչների հրահանգի:

Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները ցանկանում են շարունակել տարհանումը օգոստոսի 31-ից հետո, թալիբները նախազգուշացնում են, որ դա կլինի պայմանավորվածությունների խախտում և կհանգեցնի վատ հետևանքների, տեղեկացնում է  BBC-ն:

Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը զգուշացրել է Վաշինգտոնին «Թալիբան» արմատական ​​շարժման զինյալների դժգոհության մասին, եթե նախագահ Ջո Բայդենը չկատարի մինչև օգոստոսի 31-ը Աֆղանստանից զորքերը դուրս բերելու խոստումը:

Հակառակ դեպքում թալիբները պատրաստ են հարվածել ամերիկացիներին: Դեսպանը նշել է, որ շարժման ներկայացուցիչները «չափազանց կոշտ դիրքորոշում ունեն ԱՄՆ-ի նկատմամբ՝ այն համարելով օկուպանտ երկիր: Փոխզիջումներ չկան»,- եզրափակել է դիվանագետը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ հրապարակել է «Թալիբան» շարժման խոստումը: Ըստ նրա՝ թալիբները, ինչպես հրապարակային, այնպես էլ փակ բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ին խոստացել են, որ օգոստոսի 31-ից հետո, երբ ավարտվի տարհանումը, Միացյալ Նահանգների, այլ պետությունների և Աֆղանստանի քաղաքացիները կկարողանան հեռանալ Աֆղանստանից: Պետքարտուղարն ասել է, որ Վաշինգտոնն ուշադիր հետևելու է, թե ինչպես է նոր ռեժիմն իրականացնում այդ խոստումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում