ԱԱրևիկ Աբելյան

ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի Արևելյան 6-րդ տնտեսական համաժողովին

ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի Արևելյան 6-րդ տնտեսական համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու  նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը կգործուղվեն Ռուսաստան։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Արևելյան 6-րդ տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը Ռուսաստանի Դաշնություն (Վլադիվոստոկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասված է որոշման մեջ։

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում