ՄՄերի Ներսիսյան

Իսրայելը մտադիր է արաբական երկրների հետ հակաիրանական կոալիցիա ստեղծել

Իսրայելը մտադիր է արաբական երկրների հետ հակաիրանական կոալիցիա ստեղծել

Իսրայելը մտադիր է կոալիցիա ստեղծել այն արաբական երկրների հետ, որոնք ցանկանում են սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է վարչապետ Նաֆթալի Բենեթը The New York Times-ին տված հարցազրույցում:

Իսրայելի վարչապետի խոսքով՝ նա այդ հարցը պատրաստվում է քննարկել Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ օգոստոսի 26-ին նախատեսվող հանդիպմանը: «Այն, ինչ մենք պետք Է անենք, ինչով զբաղվում ենք, արաբական ռացիոնալ երկրների հետ տարածաշրջանային կոալիցիայի ստեղծումն է, որոնք մեզ հետ մեկտեղ հակահարված կտան և կարգելափակեն Իրանի էքսպանսիան»,- նշել է Բենեթը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում