ՄՄերի Եգորյան

Կարեն Անդրեասյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում համագործակցելու հնարավորությունները

Կարեն Անդրեասյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում համագործակցելու հնարավորությունները

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ այսօր քննարկել է քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությանն ու այդ ուղղությամբ չինական կողմի հետ համագործակցելու հնարավորությանն առնչվող հարցեր։

Նախարար Անդրեասյանը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է նաև Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու նախարարության այլ ուղղություններով առաջնահերթությունները։

Չինաստանի դեսպանը արդարադատության նախարարության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել և նախարար Անդրեասյանի հետ պայմանավորվել շարունակել օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում