ՄՄարի Կոստանյան

Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արտյոմ Սմբատյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: 

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արտյոմ Սմբատյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում