ԱԱրևիկ Աբելյան

Արտաշես Թումանյանն Իրանում Կորեայի դեսպանին ներկայացրել է ՀՀ առջև ծագած մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը

Արտաշես Թումանյանն Իրանում Կորեայի դեսպանին ներկայացրել է ՀՀ առջև ծագած մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը

Օգոստոսի 23-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Յուն Կանգյեոնին։ ՀՀ դեսպանը ներկայացրել է ներկա պայմաններում Հայաստանի առջև ծագած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։

 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն տնտեսական հարաբերություններին, առանձին ոլորտներում դրանց զարգացման հնարավորություններին։
 
Խոսվել է նաև Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների, տարածաշրջանային բազմակողմ համագործակցության և հաղորդակցային ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունների մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում