ՄՄարի Կոստանյան

Շանթ Սարգսյանը՝ Ագզամովի հուշամրցաշարի հաղթող

Շանթ Սարգսյանը՝ Ագզամովի հուշամրցաշարի հաղթող

Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ավարտվել է Ագզամովի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցել է 11 երկրի 65 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր։

Մրցաշարում հիանալի է հանդես եկել երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող։ Սարգսյանը նաև 10 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը։

Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով կիսել է 2-7-րդ հորիզոնականները։ Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 6, իսկ միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 4,5 միավոր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում