ՄՄարիամ Մխիթարյան

Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեղյալ են հայտարարել կղզու թուրքական կառավարության անդամների անձնագրերը

Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեղյալ են հայտարարել կղզու թուրքական կառավարության անդամների անձնագրերը

Կիպրոսի Հանրապետության կառավարությունը երկուշաբթի որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված անձնագրերը, որոնք տրվել են Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) ներկա ղեկավարության անդամներին՝ տեղեկացնում է ТАСС-ը:

Ըստ Նիկոսիայի՝ կիպրոսցի թուրքերի արտասահմանյան ուղևորությունների համար անձնագրերի չեղարկումը «չի նշանակում, որ այդ քաղաքացիները զրկվում են Կիպրոսի Հանրապետության քաղաքացիությունից, մինչդեռ նրանք «խաթարում են Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը», ինչպես նաև «նպաստում են, հակառակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, Վարոշայի կարգավիճակը վերանայելու Թուրքիայի ծրագրերի իրականացմանը»:

Cyprus Mail-ը հայտնել է, որ ըստ տեղեկությունների՝ չեղարկվել են թուրք-կիպրական պետության նախարարների կաբինետի 10 անդամի, այդ թվում՝ ՀԿԹՀ-ի նախագահ Էրսին Թաթարի անձնագրերը:

Բացի դրանից՝ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք է ներկայացրել Թուրքիայի գործողությունների դեմ՝ կապված Կիպրոսի չեզոք գոտում գտնվող Ֆամագուստա քաղաքի Վարոշա առողջարանային շրջանի վերաբացման հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում