ԱԱրսեն Մկրտչյան

Հայաստանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ ամրապնդման և զարգացման գործում. Ստանիսլավ Զաս

Հայաստանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ ամրապնդման և զարգացման գործում. Ստանիսլավ Զաս

Հայաստանն ակտիվություն և իրական շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի ամրապնդման և զարգացման գործում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի առաջիկա տարիների առաջնահերթություններին:

«Այժմ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք է տարվում՝ ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում իրենց առաջնահերթությունները ձևավորելու ուղղությամբ: Դրա համար խոսել այն մասին, թե որոնք կլինեն առաջիկա տարիների առաջնահերթությունները՝ դեռ վաղ է:

Կցանկանայի նշել, որ Հայաստանը շատ ակտիվ դիրքորոշում է որդեգրել մեր կազմակերպությունում և մշտապես դրսևորել է իրական շահագրգռվածություն մեր կազմակերպության ամրապնդման և զարգացման գործում: Վստահ եմ, որ այս առաջնահերթությունները գալիք տարում թույլ կտան որոշակի քայլեր կատարել ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- ասել է Զասը:

 
Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը սեպտեմբերի 16-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում