ՄՄարիամ Մխիթարյան

Մերկել-Զելենսկի հանդիպման ժամանակ քննարկվել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի հարցը

Մերկել-Զելենսկի հանդիպման ժամանակ քննարկվել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի հարցը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Կիև կատարած այցի ժամանակ նշել է, որ իր երկիրը պատրաստ է նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան «Հյուսիսային հոսք-2» գազատարը օգտագործի որպես արտաքին քաղաքական զենք, հայտնում է РИА Новости-ն:

Պաշտոնական Բեռլինը և անձամբ Մերկելը աջակցում է այս նախագծին, սակայն կարևորում է նաև, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազի տարանցման պայմանագիրը 2024 թվականից հետո երկարաձգվի:

Մերկելի հետ համատեղ ասուլիսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերահաստատել է իր դիրքորոշումը, որ «Հյուսիսային հոսք-2»-ը զուտ քաղաքական նախագիծ է, որը վտանգավոր է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի համար:

Ռուսաստանը Եվրոպային կապող նոր խողովակաշարի թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունգարական պարբերականներից մեկին տված հարցազրույցում՝ նշելով որ «Հյուսիսային հոսք-2»-ը կամրապնդի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:

«Մենք չենք հրաժարվում Եվրոպա ռուսական գազի մատակարարման վերաբերյալ գոյություն ունեցող պայմանագրերի կատարումից, սակայն ապագայում տարանցիկ երկրները ստիպված կլինեն մրցակցել տարանցման համար»,- ասել է Լավրովը:

Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության գործընթացի մեկնարկն առաջիկա տարիներին քիչ հավականական է: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի տնտեսական հարցերով փոխնախագահ Վալդիս Դոմբրվսկիսը:

Նա դա բացատրել է Եվրամիությունում տիրող քաղաքական իրավիճակով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում