ԳԳոհար Սարգսյան

Համազգային համերաշխությամբ և միասնությամբ պետք է լինենք Անկախության հռչակագրի գաղափարների և սկզբունքների շարունակականության երաշխավորը. Սուրեն Պապիկյան

Համազգային համերաշխությամբ և միասնությամբ պետք է լինենք Անկախության հռչակագրի գաղափարների և սկզբունքների շարունակականության երաշխավորը. Սուրեն Պապիկյան

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ: 

«1990թ. այս օրը Անկախության հռչակագրի ընդունումով մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործընթացը:

Միջազգային իրավունքի սկզբունքներից և ժողովրդավարական արժեքներից բխող դրույթների կենսագործումը, որոնք ամրագրված են երրորդ հանրապետության հիմնարար փաստաթղթում, Հայաստանի Հանրապետությանը չտրվեց խաղաղ պայմաններում:

31 տարի առաջ շրջադարձային դարձած այս օրը զոհողություններ պահանջող պայքարի մեկնարկ էր, պայքար, որ շարունակվում է մինչ օրս: Վերջին ամիսների մարտահրավերները ևս Հայաստանի Հանրապետությանը ենթարկեցին բարդ փորձությունների:

Եվ չնայած այդ ամենին՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատուն կերպով մնալ օգոստոսի 23-ի հռչակագրի հիմնարար սկզբունքների կրողը: Այսօր ևս խոնարհվում եմ մեր բոլոր հայորդիների առջև, ովքեր հայրենիքի նկատմամբ բարձր պատասխանատվության գիտակցմամբ վերստին նվաճեցին ու պաշտպանեցին մեր անկախ ապրելու իրավունքը:

Համազգային համերաշխությամբ և միասնությամբ մենք ևս պետք է լինենք Անկախության հռչակագրի գաղափարների և սկզբունքների շարունակականության ու հանրապետության հարատևության երաշխավորը:

Միասին մենք կառուցելու ենք մեր բարեկեցիկ, անվտանգ և զարգացող ապագան. Ի շահ մեր պետության Ի բարօրություն մեր հայրենիքի»,- ասված է ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում